10 փետրվարի 2012 - 18:30 AMT
Հունգարիան փակել է Դանուբը նավարկության համար

Հունգարիան փետրվարի 10-ին փակել է Դանուբը նավարկության համար, հաղորդում է Agence France-Presse-ը: Փակելու պահին երկրի տարածքում գետի մակերեսի 60-70 տոկոսը ծածկվել է սառույցով:

Ճանապարհին գտնվող բոլոր նավերին հունգարական իշխանությունները հրամայել են հասնել մոտակա նավահանգիստ: Մինչև այդ Դանուբով նավարկությունն արգելել են Ռումինիայում և Բուլղարիայում:

Եվրոպայում երկարությամբ երկրորդ գետը, որը հոսում է 10 երկրների միջով, անպիտան է դարձել Ավստրիայում, Խորվաթիայում և Սերբիայում նավագնացության համար: