
Ճապոնիայի կայսր Ակիխիտոն շաբաթ օրը վերջին ամիսների ընթացքում երկրորդ անգամ հոսպիտալացվել է, հաղորդել է Ճապոնիայի կայսերական պալատի վարչությունը:
Ակիխիտոյի հոսպիտալացման պատճառը դարձել են վերջին էլեկտրակարդիոգրաֆիայի տվայլները, որը ցույց է տվել բացասական իշեմիկ փոփոխություններ:
Անցած տարի մարտի 11-ի երկրաշարժից և «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ում վթարից հետո 77-ամյա կայսրը, չնայած թույլ առողջությանը, մի քանի ուղևորություններ էր կատարել տուժած շրջաններ կնոջ՝ Միտիկոյի հետ: Դա կարող էր բացասաբար անդրադառնալ միապետի դրության վրա, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: