ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը կընդգրկվի «Օրինաց երկիր» կոալիցիոն կուսակցության ընտրացուցկում: Ընդ որում, ինչպես հայտնում է «168 ժամ» պարբերականը, ինքը նախարարը չգիտի` որ տեղն է ինքը զբաղեցնելու ցուցակում: Ըստ նրա, «Օրինաց երկրի» ընտրացուցակում իր տեղը կորոշի կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:
«Ես հանդիսանում եմ «Օրինաց երկրի» ակտիվ անդամ և դրա համար մեծ աշխատանքներ եմ կատարում»,-հայտարարել է նախարարը: Նա հավելել է, որ իրեն այլ կուսակցություններից որևէ առաջարկ չի արվել և «չէր էլ կարող արվել»: