
ԱՄՆ մեկ բնակիչը Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ, որը նշվում է փետրվարի 14-ին, մտադիր է միջինը ծախսել 126 դոլար: Ըստ ԱՄՆ մանրածախ առևտրի ազգային ֆեդերացիայի, դա 8,5 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի:
Ընդհանուր առմամբ, ամերիկացիները սիրահարնեի տոնին կծախսեն մոտ 17,6 մլրդ դոլար: Հիմնականում գնում են ծաղիկներ, բացիկներ, կոնֆետներ, ոսկերչական զարդեր, ինչպես նաև գումարի նվեր-հավաստագրեր:
Սակայն ԱՄՆ ոչ բոլոր բնակիչներն են խանդավառությամբ ընդունում այդ տոնը՝ մոտ մեկ երրորդն այն արհեստական է համարում և չի նշում այդ տոնը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: