
Վատիկանը «զառանցանք» է համարում Հռոմի Պապի դեմ հնարավոր մահափորձի մասին հաղորդագրությունը՝ իտալական թերթը գրել էր, որ Բենդիկտոս XVI-ը կարող է սպանվել է 12 ամսվա ընթացքում:
«Ակնհայտ է, որ դա զառանցանք է, որը չի կարելի լուրջ ընդունել»,-հայտարարել է Վատիկանի մամլո ծառայության ղեկավարը:
Ըստ իտալական Il Fatto Quotidiano թերթի, կարդինալներից մեկը գաղտնի երկտող է գրել առաջնորդին, թե իբր նա լսել է մեկ տարվա ընթացքում Հռոմի Պապի դեմ նախապատրաստվող մահափորձի մասին: