18 սեպտեմբերի 2003 - 22:10 AMT
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ԱՊՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ ՅԱԼԹՅՈՒՄ
ԱՊՀ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանն է նվիրված Համագործակցության անդամ-երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստը, որն այսօր իր աշխատանքն է սկսել Յալթայում: Նախարարները, որոնց թվում է նաեւ հայ նախարար Վարդան Օսկանյանը, քննարկում են հարցեր, որոնք կշոշափվեն ԱՊՀ երկրների պետությունների ղեկավարնեի գագաթնաժողովում սեպտեմբերի 18-19: Մասնավորապես, «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալության հաղորդագրության համաձայն, ակնկալվում է Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի եւ Ղազախստանի Միասնական տնտեսական տարածքի մասին փաստաթղթի ստորագրումը: Նախարարների խորհրդակցության օրակարգում է նաեւ ԱՊՀ-ում «Իգլա» եւ «Սստրելա» զենիթա-հրթիռային համալիրների վաճառքի վերահսկման մասին հարցը: Նշենք, որ Յալթայից հետո ԱԳՆ նախարարները կմեկնեն Նյու Յորք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 58-րդ նիստին մասնակցելու համար: Այդ առնչությամբ Յալթայում արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների աշխատանքային քննարկումներում կարեւոր տեղ է զբաքղեցնում տեսակետների ճշգրտումը առանցքային համաշխարհային հիմնախնդիրների վերաբերյալ: Դրանց թվում են` իրավիճակը Իրաքի շուրջ եւ Մերձավոր Արեւելքում, համատեղ ջանքերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում: