
Իսրայելա-պաղեստինյան հարաբերությունների համար վճարում են տարածաշրջանի երկրները՝ այդ թվու թուրք ժողովուրդը, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն` ելույթ ունենալով ԱՄՆ Ռազմավարական ու միջազգային հետազոտությունների կենտրոնում, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Դավութօղլուն նշել է, որ Իսրայելը մինչ օրս դրական քայլեր չի ձեռնարկել Պաղեստինի խնդիրը լուծելու համար և շարունակում է բնակավայրերի կառուցապատումը, ինչպես նաև սադրիչ հայտարարությունները: Ինչպիսի է լինելու Պաղեստինի ապագան: Ոչ ոք չի կարող սպասել առկա ստատուս-կվոյի պահպամանը: Պաղեստինցիներն արժանի են ունենալ սեփական պետությունը: Թուրքիան սատարում է Պաղեստինի ճանաչմանը»,-ասել է նա: