11 փետրվարի 2012 - 14:36 AMT
McClatchy News. Սիրիայում ահաբեկչությունների պատճառը «Ալ-Քաիդան» է

«Ալ-Քաիդայի» իրաքյան մասնաճյուղը Սիրիայում արյունալի դեպքերի պատճառ է, այս մասին ասվում է հոդվածում, որը ուրբաթ հրապարակվել է McClatchy News-ում:

Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները պարբերականին հայտնել են, որ «հետախուզական տեղեկությունները ցույց են տվել, որ արմատական սուննիական խմբերը օգտվում են Սիրիայում ծագած ապստամբություննից, որպեսզի ընդլայնեն իրենց գործունեությունը ը ազդեցությունը արտերկրում»: