11 փետրվարի 2012 - 17:20 AMT
Հռոմի պապը կարող է դառնալ «Բավարիա» ֆուտբոլային ակումբի պատվավոր անդամ

Հռոմի պապ ԲենեդիկտոսXVI կարող է դառնալ «Բավարիա» ֆուտբոլային ակումբի պատվավոր անդամ: Այս մասին հայտնել է ակումբի նախագահ Ուլի Խեննեսը: Ընդգծենք, որ Յոզեֆ Ռացինգերը ծնվել է Մյունխենից 100 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքում:

Բենեդիկտոս XVI-ին նախորդած Հովհաննես Պողոս II-ը, ժամանակին գերմանական երկու ակումբների`«Բորուսիայի» և «Շալկե-04-ի» պատվավոր անդամ էր: