11 փետրվարի 2012 - 17:30 AMT
Հեռավոր Հյուսիսում առաջին անգամ կտոնեն Ցրտի օրը

Նենեթական ինքնավար շրջանում առաջին անգամ կնշեն Ցրտի օրը: Նոր տոնի նպատակն է ընդհանուր ավանդույթների հիման վրա միավորել մարդկանց, ովքեր բնակվում են Հեռավոր Հյուսիսում:

Այդ օրը Նարյան Մար կայցելեն հայտնի բևեռախույզներ, ոնքեր քաղաքի տարբեր հրապարակներում կհանդիպեն բնակիչների և հյուրերի հետ: Բացի այդ տոնակատարությանը ներկա կգտնվի Ռուսաստանի գլխավոր Ձմեռ պապը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Միջոցառումները տեղի կունենան փետրվարի 29-ին Նարյան Մարի գլխավոր հրապարակում: Ծրագրվում է տոնը նշել ամեն տարի:

Նարյան Մարը Նենեթական ինքնավար շրջանի վարչական կենտրոնն է: Քաղաքը գտնվում է Բարենցի ծովից 110 կմ հեռավորության վրա: