11 փետրվարի 2012 - 18:08 AMT
«Զվարթնոցի» բոլոր չվերթերը իրականացվում են համաձայն գրաֆիկի

«Զվարթնոցը» սկսել է չվերթեր իրականացնել համաձայն նախատեսված գրաֆիկի: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել օդանավակայանի ներկայացուցիչ Սերգեյ Նալբանդյանը: «Եղանակը հրաշալի է, թռիչքային ուղիները` մաքրված և բոլոր չվերթերն իրականանում են ըստ չվացուցակի»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է Դուբայից թռչող հայ ուղևորներով ինքնաթիռին, որը նախօրեին վայրէջք էր կատարել Էրբիլում, ապա այն կժամանի 20:00:

Ինքնաթիռի անձնակազմը, որն իրականցնում էր Դուբայ-Երևան չվերթը, որոշել էր վայրէջք կատարել Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլ քաղաքում: Նման որոշումը կայացվել էր Հայստանում տեղացող առատ ձյան պատճառով:

Նախօրեին «Զվարթնոցը» ժամանակավորապես դադարեցրել էր բոլոր չվերթերը ուժեղ ձյան պատճառով: Փակ էր նաև Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը: Երեկոյան «Զվարթնոցը» վերսկսել է աշխատանքները: