
Այսօր Հայաստանի տարբեր մարզերում ընդանում են տեղական ինքնակառավարական մարմինների ընտրություններ: Հրազդան քաղաքում ընտրում են նոր քաղաքապետ:
Քաղաքապետի թեքնածուները երկուսն են՝ Հանրապետական կուսակցության անդամ Արամ Դանիելյանը և նախկին քաղաքապետ, ՀԱԿ անդամ, Սասուն Միքայելյանը: Ընտրություններին արդեն մասնակցել են 14,7 հազար ընտրող գրանցված 43 հազար 874 ընտրողներից:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիտորդական առաքելությունն արձանագրել է ընտրախախտումներ: Օրինակ, 25/22 ընտրատեղամասում քաղաքացիներից մեկը փորձել է մեկ այլ քաղաքացու անձնագրով քվեարկել, որը կանխվել է ոստիկանության կողմից:
25/01 ընտրատեղամասում միևնույն ժամանակ ընտրողների թիվը հասել է 30-40 հոգու: Դիտորդի կողմից նկատառումները անտեսվել են հանձնաժողովի նախագահի կողմից: