13 փետրվարի 2012 - 14:04 AMT
Գալուստ Սահակյան. ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության կազմը կթարմացվի 20-25 տոկոսով

Խորհրդարանում ՀՀԿ խմբակցության կազմը կթարմացվի 20-25 տոկոսով մայիսին կայանալիք ԱԺ ընտրություններից հետո: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտարարել խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա նշել է, որ վերջնական ցուցակը դեռ չի քննարկվել: «Մարտի 10-ին տեղի կունենա կուսակցության համագումարը, ցուցակը կհստակեցվի մինչև մարտի 20-ը»,-հայտարարել է նա: Ինչ վերաբերում է հնարավոր փոփոխություններին կառավարությունում, ապա, ըստ պատգամավորի, ընտրություններից հետո կլինի նաև նոր կառավարություն: Անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե ընտրություններից հետո պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կդառնա փոխվարչապետ, իսկ ոստիկանապես Վլադիմի Գասպարյանը կնշանակվի ՊՆ ղեկավար, Սահակյանը նշել է, որ դրանք լոկ ասեկոսեներ են: