ՀՀ պետեկամուտների կոմիտեի Արաբկիրի տարածքային մասնաճյուղում հունվարի 14-ին կայացած վիճակահանության արդյունքներով հաղթող ճանաչված 315 ՀԴՄ կտրոնները ներկայացրած 80 անձից 40-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ից ստացան «MTS Touch 551» բջջային հեռախոս, մյուս 40-ը` «ՄՏՍ կոնեկտ Դայմոնդ» 3G մոդեմ, տեղեկացնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից:
Իսկ խրախուսական նվերները հանձնեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Հաշվի առնելով վերջին օրերի եղանակային պայմանները, միջոցառման էին հրավիրվել բացառապես Երևանի և հարակից մարզերի բնակիչները: Խաղարկությամբ շահած մնացյալ 220 անձինք, նվերները կստանան ՎիվաՍել-ՄՏՍ-ի տարածքային սպասարկման կենտրոններից՝ փետրվարի 15-ից սկսած:
Հունվարի 14-ին կայացած վիճակահանության արդյունքներով ներկայացվել էր շուրջ 1700 ՀԴՄ կտրոն, և դրանցից 315-ը ներկայացրած անձինք շահեցին վերընշված մեքենաներն ու ՎիվաՍել-ՄՏՍ-ի տրամադրած սարքերը ` ըստ առավելագույն քանակով նիշերի համընկման և գործարքների առավելագույն արժեքների: