16 սեպտեմբերի 2003 - 20:02 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԱՆԹԱԼԻԱՅՈՒՄ
Սեպտեմբերի 18-20 Թուրքիայի Անթալիա քաղաքում կկայանա Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի մշակույթի նախարարների հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, հանդիպումը կայանալու է թուրքական իշխանությունների նախաձեռնությամբ` «Մշակութային քաղաքականությունն անցումային շրջանում. երկխոսություն եւ նոր գործընկերություն» նախագծի շրջանակներում: Անթալիա են հրավիրվել նաեւ ներկայացուցիչներ Ավստրիայից, Գերմանիայից, Հունաստանից, Ռուսաստանից, Շվեյցարիայից եւ Ուկրաինայից: