16 սեպտեմբերի 2003 - 19:59 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՅԱԼԹԱՅՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
Սեպտեմբերի 18-ին Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կմեկնի Յալթա` մասնակցելու ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: Նիստի օրակարգում, ինչպես հաղորդել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունում, ընդգրկված են տնտեսական, տրանսպորտային, ռազմական եւ տեղեկատվական ոլորտներում
համագործակցությանը վերաբերող բազմաթիվ խնդիրներ: Կքննարկվեն նաեւ 2004 թ. Համագործակցության շրջանակներում միջպետական ծրագրերի ֆինանսավորման հետ կապված հարցեր: