13 փետրվարի 2012 - 20:28 AMT
Ռուսաստանում կարգելե՞ն միգրանտների ընտանիքների մուտքը

Սոցիալական քաղաքականության և աշխատանքային հարաբերությունների հարցերով Մոսկվայի քաղաքային դումայի հանձնաժողովի նախագահ Միխայիլ Անտոնցևը կարծում է, որ անհրաժեշտ է «խստացնել միգրանտների ընտանիքների մուտքը մեր երկիր», գրում է Ռոսբալտը:

Նրա կարծքով, միգրանտների երեխաները «արժանի են, որպեսզի նրանց սովորեցնեն»: Ավելին, նա նշել է, որ «ռուսաց լեզուն պետք է իմանան բոլորը»՝ ակնարկելով նույնիսկ «հարկադրական ուսուցման մասին»: