16 սեպտեմբերի 2003 - 00:02 AMT
ԼԻՏՎԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՆՎԻՐԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ` ԻՐ ՔԱՇԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՉԱՓՈՎ
Այցով Հայաստանում գտնվող Լիտվայի նախագահ Ռոլանդաս Պակսասն այսօր այցելել է Երեւանի կոնյակի գործարան, որտեղ ծանոթացել է հռչակավոր հայկական խմիչքի արտադրությանը: Գործարանի ավանդույթներին համաձայն, մեծապատիվ հյուրին կոնյակ են նվիրել` իր քաշին համարժեք չափով (մոտ 70 լիտր): Լիտվայի նախագահը մասնակցել է նաեւ հայկական կոնյակի հայտնի տեսակների համտեսին: