14 փետրվարի 2012 - 13:01 AMT
«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի շրջանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի շրջանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը, որոնց մագնիտուդը հասնում էր 6, գտնվում էր Խոնսյու կղզու ափերի մոտ, Տոկիոյից մոտ 165 կմ հեռավորության վրա:

Ըստ Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության, մագնիտուդը մի փոքր ավելի էր՝ 6,2: Օջախը գտնվում է 10կմ խորության վրա:

Երկրաշարժը զգացվել է Ճապոնիայի շատ շրջաններում: Ըստ նախնական տվյալների, երկրաշարժն անհետևանք է անցել, ցունամիի վտանգ ևս չկա: