15 սեպտեմբերի 2003 - 21:02 AMT
ՊԵՐՄՈՒՄ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿ ԿՏԵՂԱԴՐՎԻ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՊԱՏՎԻՆ
Ռուսաստանի Պերմ քաղաքում հուշատախտակ կտեղադրվի հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի պատվին: Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթի հաղորդագրության համաձայն, տեղի հայկական համայնքի առաջարկությամբ համապատասխան որոշում կայացրել է Պերմի քաղաքապետարանը: Հուշատախտակը, որի վրա գրված է «Այստեղ ապրել եւ ստեղծագործել է ականավոր խորհրդային կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սոցիալիստական աշխատանքի հերոս Արամ Իլյիչ Խաչատրյանը», կտեղադրվի «Ցենտրալնայա» հյուրանոցի շենքի վրա: