14 փետրվարի 2012 - 17:59 AMT
Զալ Ջավախաշվիլի. Մեզ համար մեծ պատիվ է հայ բռնցքամարտիկների հետ մարզվելը

Աբովյանում Հայաստանի բռնցքամարտի հավաքականը համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանի հավաքականի հետ: Հավաքը սկսվել է փետրվարի 6-ին և կտևի մինչև փետրվարի 20-ը: Հավաքին մասնակցում են 12 վրացի բռնցքամարտիկներ և 3 մարզիչներ:

«Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանի հավաքականի հետ մարզվելը, որին գիտի ողջ աշխարհը»,- ասել է Վրաստանի հավաքականի գլխավոր մարզչի օգնական Զալ Ջավախաշվիլին:

Փետրվարի 15-ին հայ և վրացի բռնցքամարտիկները կանցկացնեն սպարինգներ՝ պատրաստվելով Բուլղարիայի միջազգային մրցաշարին;