15 փետրվարի 2012 - 11:47 AMT
Եգիպտոսը ՄԱԿ ԳՎ քննարկման է դրել Սիրիայի վերաբերյալ բանաձևը

Եգիպտոսը պաշտոնապես ՄԱԿ ԳՎ քննարկման է դրել Սիրիայի վերաբերյալ բանաձևը, որտեղ խստորեն դատապարտվում են մարդու իրավունքների խախտումները և հավանություն է տրվում ԱՊԼ կարգավորման ծրագրին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Նախորդ շաբաթ ՄԱԿ անդամների շրջանում տարածված փաստաթուղթը լրամշակվել է արաբական երկրների համատեղ ջանքերով՝ հաշվի առնելով ՄԱԿ ԳՎ ընդլայնված նիստում կայացած բանավեճը:

Ի տարբերություն Անվտանգության խորհրդի, ՄԱԿ ԳՎ բանաձևը, որտեղ չի գործում վետոյի իրավունքը, պարտադիր ուժ չունի: