Երևանում տեղի է ունեցել «Բիզնեսի զարգացում. Շուկայի մրցունակության բարձրացում» նախագծի շնորհանդեսը, որ իրականացնում են USAID-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ու Pragma կորպորացիան:
Իր ողջույնի խոսքում էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը կարևորել է նախագիծը՝ նշելով, որ այն տարբերվում է նախորդ ծրագրերից: «Այս անգամ մենք տեսանելի արդյունք կստանանք, քանի որ լավ հիմք ունենք փորք ու միջին ձեռներեցության զարգացման համար»,-ասել է նա, նկատի ունենալով Հայաստանի վարկանիշի աճը ՀԲ Doing business-ի ցուցանիշներով:
Իր հերթին Հայաստանում USAID ղեկավար Ջատինդեր Չիման նշել է, որ սա առաջին նման նախագիծն է տարածաշրջանում: «Մենք մոդել չունեինք, որով կարող էինք աշխատել, նախագծի իրագործումը դժվար, բայց իրական խնդիր է»,-ասել է Չիման: