15 փետրվարի 2012 - 13:37 AMT
Ռուսաստանի ՌՕՈՒ հինգերորդ սերնդի կործանիչներ կստանան

ՌԴ ռազմաօդային ուժերը ծրագրում են ստանալ ճակատային ավիացիայի ավելի քան 60 հեռանկարային ավիացիոն համալիրներ (ԺԱ ՀԱՀ), որոնք հայտնի են նաև որպես 5-րդ սերնդի կործանիչներ: Այդ մասին այսօր մամլո ասուլիսում հաղորդել է Ռուսաստանի ՌՕՈՒ գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Զելինը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Միավորված ավիաշինարարական կորպորացիայի նախագահ Միխայիլ Պողոսյանը նշել է, որ 5-րդ սերնդի կործանիչի փորձարկումներին այժմ մասնակցում են երեք նախատիպեր: «Չորրորդը կմիանա 2012 թվականին»,- ճշտել է նա: Պողոսյանը հավելել է, որ այժմ ԺԱ ՀԱՀ փորձված նմուշներով ավելի քան 200 փորձնական թռիչք է իրականացվել: