BMW-ի i8 կոչվող նոր էլեկտրաքարի դռները բացվում են ոչ այքան ավանդաբար` մի փոքր կողք և վերև: Լուսանկարիչներին հաջողվել է ֆիքսել մեքենան` թեստային փորձարկումների ժամանակ, գրում է autonews.ru-ն:
Նման դռներ ունեն Ferrari Enzo-ն և McLaren-ի վերջին մոդելները: Դռները փոփոխություններրի հարամար դաշտ են ավտոարտադրողների համար:
BMW i8 հիբրիադային սպորտային մեքենա է: Շարժիչի ծավալը 1,5 լիտր է` 220 ձիաուժ հզորությամբ: Կենտրոնում տեղադրված մարտկոցը հնարավորություն է տվել հասնել 50:50 իդեալական հավասարակշռության:
Մեքենան 4,6 վայրկյանների ընթացքում բացում է 100 կմ/ժ արագություն, առավելագույն արագությունը 250 կմ/ժ է: Հիբրիդային ռեժիմում վառելիքի ծախսը 100 կմ համար 2,7 լիտր է, ածխաթթու գազի արտանետված ծավալը` 1 կմ համար 66 գրամ է:
Սերիական BMW i8 կհայտնվի միայն 2013-ի կեսերին: Արժեքն առայժմ հայտնի չէ: