Սիրիայի նոր սահմանադրության ընդունման վերաբերյալ հանրաքվեն տեղի կունենա փետրվարի 26-ին, հաղորդում է այդ երկրի պետական հեռուստատեսությունը:
Սիրիայում արդեն գրեթե մեկ տարի չեն դադարում հակակառավարական ելույթները, որոնք վերաճել են զինված հակամարտության: Գրեթե ամեն օր մարդկանց` ինչպես խաղաղ քաղաքացիների, այնպես էլ ուժային կառույցների աշխատակիցների մահվան մասին հաղորդագրություններ են տարածվում:
ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի քանակը երկրում գերազանցել է 5 հազարը: Սիրիական իշխանությունները խոսում են բախումների արդյունքում երկու կողմերի ավելի քան 2 հազար զոհերի` հիմնականում զինծառայողների և իրավապահ մարմինների աշխատակիցների մասին, որոնց դեմ գործում են զինված մարտիկները: