15 փետրվարի 2012 - 15:32 AMT
2011-ի 4-րդ եռամսյակում եվրագոտու ՀՆԱ-ն նվազել է 0,3 տոկոսով

Եվ եվրագոտու, և Եվրամիության ընդհանուր ՀՆԱ-ն 2011-ի չորրորդ եռամսյակում նվազել է 0,3 տոկոսով:Այդ մասին վկայում են Եվրաստատ եվրոպական վիճակագրական գործակալության տվյալները:

Վերլուծաբաններն ակնկալում էին ցուցանիշի 0,4 տոկոսով նվազում երրորդ եռամսյակի համեմատ: Տարեկան կտրվածքով եվրագոտու տնտեսությունը 2011-ի վերջին եռամսյակում դանդաղեցրել է աճը 0,7 տոկոսից մինչև 1,3 տոկոս երրորդ եռամսյակում:

Եվրագոտու տնտեսության դինամիկան տարեկան կտրվածքով համընկել է վերլուծաբանների սպասելիքների հետ, հաղորդում է ՓՐԱՅՄ-ը: