ՀԱԿ անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը մեկնաբանել է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի դիմումը ԲՀԿ-ին անդամակցելու վերաբերյալ՝ անվանելով այդ քայլը թեթևսոլիկ: «Ինձ համար ցավալի է, երբ տղամարդը միայն 60 տարեկանում է հասունանում ու հասկանում, թե որ քաղաքական ուժին կցանկանար սատարել: Այդպես էր նաև վարչապետի դեպքում, Սերժ Սարգսյանի դեպքում»,-հայտարարել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում: Այդ համատեքստում նա հիշեցրել է վարչապետ Տիգրան Սարգսյանի անդամակցումը ՀՀԿ-ին 48 տարեկանում, կամ Վանուշ Խանամիրյանը անդամակցումը «Բարգացաճ Հայաստանին» 80 տարեկանում:
Ըստ Մանուկյանի, իր համար անհասկանլի և ծիծաղելի է ուրիշի ձեռքում խաղալիք դառնալու մարդու ցանկությունը: «Կարող եմ միայն ծիծաղել այդպիսի մարդու վրա: Պարզ է, որ նա չի դրան հասել, այլ, նրան թելադրել են»,-ասել է նա:
ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանը փետրվարի 13-ին դիմում է ներկայացրել կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցելու վերաբերյալ: