Փետրվարի 15-ին Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին մտադիր է պաշտոնապես հայտարարել նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին:
Ինչպես գրել է Ֆրանսիայի նախագահը Թվիթերի իր էջում, նա ընդունել է նախագահական մրցավազքին մասնակցելու հրավերը: «Հիմա կսկսվի իսկական պայքարը»,-հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար ու Սարկոզիի մերաձովոր դաշնակից Ալեն Ժյուպեն՝ հավելելով. «Մենք կբանավիճենք ու ցույց կտանք Սոցիալիստական կուսակցության թեկնածուի թույլ կողմերը»: