15 փետրվարի 2012 - 16:21 AMT
Իրանը սկսել է սեփական վառելիքային միջուկների բեռնումը միջուկային ռեակտորի մեջ

Իրանը սկսել է սեփական վառելիքային միջուկների բեռնումը հետազոտական միջուկային ռեակտոր: Այդ մասին հաղորդել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի պաշտոնյան, հաղորդում է IRNA գոգրծակալությունը: Հայրենական արտադրության առաջին վառելիքային միջուկները բեռնվելու են Թեհրանի հետազոտական միջուկային ռեակտորի մեջ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ներկայությամբ»,- ասել է Ալի Բակերին՝ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալը:

Ներկա պահին ռեակտորն աշխատում է միջուկային վառելիքով, որը մատակարարտվել է Արգենտինայի կողմից 1990-ականներին: