
Եվրագոտու մի շարք առաջնորդներ պահանջել են, որ Հունաստանը հետաձգի արտահերթ խորհրդարանական ընտրությունները մինչև ապրիլ, գրում է բրիտանական Financial Times-ը: Լարվածությունը Հունաստանի ու նրա գործընկերների միջև արտահայտվում է նաև առաջատար քաղաքական գործիչների ելույթներում: Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն հայտարարել է, որ Հունաստանին պետք կլինի տեխնոկրատների կառավարություն առանց քաղաքական գործիչների մասնակցության, ինչպես Իտալիայում: Իր հերթին Հունաստանի նախագահ Կառլոս Պապուլիասը հայտարարել է.«Մենք պետք է ջանասիրաբար աշխատենք դուրս գալու համար ճգնաժամից, սակայն մենք չեն կարող ընդունել պարոն Շոյբլեի վիրավորական արտահայտությունները: Ո՞վ է Շոյբլեն, որ վիրավորի Հունաստանը»: