16 փետրվարի 2012 - 13:00 AMT
Երկրակեղևի շարժը ֆիքսելու համար ԱԻՆ-ը կգործարկի դեֆորմոգրաֆը, որը 20 տարի չի աշխատել

Երկրակեղևի շարժերը ֆիքսելու համար ՀՀ ԱԻՆ նախարարությունը մտադիր է գործարկել դեֆորմոգրաֆը, որը տեղակայված է Գառնիի օբսերվատորիայում: Այդ մասին հայտարարել է նախարար Արմեն Երիցյանը փետրվարի 16-ին կառավարության մամուլի կենտրոնում: Ըստ նրա, սարքը չի գործածվել մոտ 20 տարի, և այժմ դրա օգտագործման կարիքը կա: «Դա ցույց է տալիս երկրի կեղևի դեֆորմացիան: 1988 թվականի երկրաշարժից առաջ սարքը ցույց է տվել դեֆորմացիան, բայց քանի որ նոր է տեղադրված եղել, մասնագետները դա չեն հասկացել, իրենց թվացել է, որ այն փչացած է: Այսօր հարկավոր է արդիականացնել և վերանորոգել սարքը»,- ընդդծեց Արմեն Երիցյանը:

Ինչպես հաղորդել է Երիցյանը, Գառնիի օբսերվատորիան տեղակայված է 60մ խորության վրա, իսկ հենց դեմոգրաֆը` 360;

Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ընթացքում հանձնարարել է աշխատանքային խումբ ստեղծել` ՀՀ ԳԱԱ փորձագետների մասնակցությամբ: