
Մոսկվայում անցկացվեց Էդվարդ Գրիգորյանի հիշատակը հավերժացնող աթլետիկայի միջազգային երիտասարդական ավանդական մրցաշարը: Հայաստանից մասնակցեց 17-ամյա հեռացատկորդ Սաթենիկ Հովհաննիսյանը: Նա ցատկեց 613 սանտիմետր և վստահորեն գրավեց առաջին տեղը: Ի դեպ, Հովհաննիսյանը 582 սանտիմետր արդյունքով առաջինն էր նաև Իրանի Մաշադ քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում, տեղեկացնում է Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:
Էդվարդ Գրիգորյանը եղել է արագավազորդ,հանդես է եկել ԽՍՀՄ հավաքականում: Նրա մահից հետո անցկացվում է ավանդական դարձած այս մրցաշարը,որը գրանցված է աթլետիկայի եվրոպական միության միջոցառումների ցանկում: