
«Չեխական ավիաուղիների» ինքնաթիռի 55-ամյա հրամանատարը մահացել է Վարշավա-Պրահա թռիչքի ժամանակ: Ինչպես հայտնում է «Ռոսբալտը», անձնակազմը հայտնել է, որ օդաչուն խնդիրներ ունի սրտի աշխատանքի հետ կապված: Պրահայում ինքնաթիռը դիմավորել են բժիշկները, սակայն, նրանց մնում էր միայն արձանագրել օդաչուի մահը:
Ինքնաթիռում 46 ուղևոր է եղել, նրանց ոչինչ չի սպառնում, քանի որ օդանավի կառավարումն իր վրա է վերցրել երկրորդ օդաչուն: