16 փետրվարի 2012 - 14:24 AMT
Հյուսիսային ու Հարավային Կորեաների ներկայացուցիչները գաղտնի հանդիպել են Պեկինում

Հյուսիսային ու Հարավային Կորեաների ներկայացուցիչները փետրվարի սկզբին գաղտնի հանդիպել են Պեկինում, քննարկելու համար երկու երկրների միջև լարվածության մեղմացման ուղիները:

Սեուլի պատվիրակությունը գլխավորել է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը: Փհենյանը ներկայացնում էին Պեկինում հավատարմագրված Հյուսիսային Կորեայի դիվանագետները, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Հարավային Կորեան առաջարկել է Հյուսիսին առավել ճկուն մոտենալ համատեղ տնտեսական նախագծերին:

Երկու թշնամական կորեական պետությունների միջև ջերմացման նախանշաններ են հայտնվել: