Այս տարի Ազգային թատերական ստեղծագործական միավորումը նախաձեռնել է փոխհամագործակցության ծրագիր` մայրաքաղաքի և Վանաձորի հետ համատեղ: Ինչպես մամլո ասուլիսի ժամանակ ասաց միավորման նախագահ Արա Խզմալյանը, ծրագիրը չի սահմանափակվելու Վանաձորում մեկ ներկայացում կամ միջոցառում կազմակերպելով: Նրա խոսքով դրանք պետք է լինեն ցուցադրությունների, կլոր սեղանների, շփումների և քննարկումների տեսքով:
Խզմալյանի խոսքով Վանաձորի համապատասխան մարմինները սիրով արձագանքել են այդ մտահաղացմանը, և 2-3 ամիս հետո ավելի կոնկրետ բան կլինի: