16 փետրվարի 2012 - 14:54 AMT
Իրանը հերքել է իր հատուկջոկատայինների Սիրիայում գտնվելու մասին տեղեկությունը

Ռուսաստանում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադին հերքել է իր հատուկջոկատայինների Սիրիայում լինելու մասին տեղեկությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ոչ»,-ասել է դիվանագետը Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում՝ ի պատասխան Սիրիայում Իրանի հատուկ ջոկատի ներկայության մասին հարցին: «Մենք գտնում ենք, որ այդ տեղեկությունը նպատակ ունի թուլացնելու Իրանի ու Սիրիայի դիրքերը»«-հավելել է նա:

Ըստ նրա, «Սիրիան հատուկ ջոկատի ներկայության կարիք չունի»: