16 փետրվարի 2012 - 15:03 AMT
Ընթացիկ տարում Հայաստանի համար գազի գները, ամենայն հավանականությամբ, չեն փոխվի

ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը կարծում է, որ ընթացիկ տարում Հայաստանի համար գազի գները, ամենայն հավանականությամբ, չեն փոխվի: «ՀայՌուսգազարդը» հայտ չի ներկայացրել գազի սակագները փոփոխելու համար»,- հայտարարել է նա փետրվարի 16-ին կայացած մամուլի ասուլիսին: Այս առնչությամբ նա ասել է, որ ընկերությունը նման հայտ ներկայացնում է 4 ամիսների համար: Բացի այդ, նա վստահություն է հայտնել, որ հայկական դրամի և ԱՄՆ դոլարի փոխարժեքը ևս չի ազդի գազի գների վրա: