16 փետրվարի 2012 - 15:51 AMT
Carrozzeria-ն կներկայացնի «թռչող ափսեի» կոնցեպտը

Carrozzeria ավտոարտադրողը Ժնևում կներկայացնի Disco Volante նոստալգիկ կոնցեպտը (թարգմանաբար նշանակում է «թռչող ափսե»): Ավտոմեքենան վերարտադրելու է 1952-ի կոնցեպտուլ սպորտային մեքենայի դիզայնը, հաղորդում է autonews.ru-ն:

Disco Volante-ն ստեղծվել է Carrozzeria Touring Superleggera-ի կողմից Alfa Romeo 1900 C52 բազայի վրա: Այն ազդեցիկ է ոչ միայն օրիգինալ արտաքին տեսքով, այլ նաև ակնառու աերոդինամիկ ցուցանիշներով՝ ավտոմեքենան ճակատային դիմադրության ռեկորդային ցածր գործակից ունի:

Disco Volante-ի թափքի տակ կլինի Maserati-ի 4,7 լ տարողությամբ V8 շարժիչը «գրեթե տիեզերական հզորությամբ»՝ 450 ձիաուժ: