Երևանի քիմիական հսկայի՝ «Նաիրիտի» ճակատագրով հետաքրքրվում են միջազգային ընկերություններ, որոնք ոլորտի համաշխարհային առաջատարների տասնյակում են: Ինչպես փետրվարի 16-ին Երևանում հայտարարել է էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, նրանք արդեն ավարտել են ներդրումային ծրագրի ուսումնասիրությունը, որն առաջարկվել է «Նաիրիտի» արդիականացման համար, ինչ էլ ավելի է մեծացրել նրանց հետաքրքրությունը:
Նախարարը նշեց նաև, որ հաջորդ փուլը կլինի ներդրումային ծրագրի իրականացման անկախ փորձաքննությունը: «Հաջորդ շաբաթ, հավանաբար, համապատասխան համաձայնագիր կստորագրվի: Դրական եզրակացության դեպքում շահագրգիռ ընկերություններից մեկը ձեռնամուխ կլինի ծրագրի իրականացմանը»,-ասել է նա: