Փետրվարի 16-ին Նիգերիայի մայրաքաղաք Աբուջիի արվարձանում գտնվող բանտից փախել են գրեեթե բոլոր 200 կալանավորները: Գրոհայինները սկզբում սպանել են բանտապետին ու բացել մուտքի դարպասները: Գրեթե բոլոր կալանավորները փախել են, բացառությամբ մեկի:
Իշխանությունները չեն բացառում իսլամիստների դավադրությունը, հայտնում է Բի-Բի-Սիի լրատվական ծառայությունը:
2010թ. սեպտեմբերին «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորումն արդեն կազմակերպել էր հարձակում բանտի վրա, կազմակերպելով մոտ 700 կալանավորների փախուստը: