17 փետրվարի 2012 - 11:51 AMT
Իգոր Պոպովը կասկածում է, որ առաջիկայում ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը կասկածում է, որ մոտ ապագայում հնարավոր կլինի կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: Ինչպես Twitter-ի իր միկրոբլոգում ասել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը, այդ մասին նրան ասել է ինքը Պոպովը: «Չեմ կարծում, թե ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի մոտ ժամանակներս»,-ասել է ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահը: «Սակայն կան նաև լավ նորություններ Պոպովից՝ ամենակարևորն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները լավ են տրամադրված, Սոչիում հիանալի մթնոլորտ է եղել»,-ասել է նա: