17 փետրվարի 2012 - 13:01 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Բաղդասարյան. Ավելի ժողովրդավարական երկրներն ավելի կանխատեսելի են, նրանց հետ կարելի է համագործակցել

«Քաղաքացիական հասարակությունը Հայաստանի հետ ԵՄ համագործակցության գլխավոր բաղկացուցիչն է»,- ԵՄ խորհրդատվական խմբի կողմից կազմակերպված սեմինարի բացմանը հայտնել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը

Այս համատեքստում Բաղդասարյանը նկատել է, որ «Արևելյան գործընկերության» ծրագիրը շատ լավ հնարավորություն է ընձեռում երկրում իրականացնելու համապատասխան բարեփոխումներ: ԱԱԽ քարտուղարը հավելել է նաև, որ դա մեծ դեր է խաղում տարածաշրջանային մակարդակում: «Ավելի ժողովրդավարական երկրներն ավելի կանխատեսելի են, նրանց հետ կարելի է համագործակցել»,- նշել է նա:

Վերջում Բաղդասարյանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում` Հայաստան-ԵՄ 2012-2013թթ. Գործողությունների պլանն իրականացնելուց հետո, Ասոցացման մասին պայմանագրի ստորագրումը հնարավոր կդառնա:

ՖՈՏՈՇԱՐՔ