17 փետրվարի 2012 - 13:46 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ԱԺ-ն քաղաքացիական ակտիվության բարձրացման կարիք ունի

Հայաստանի Ազգային ժողովը քաղաքացիական ակտիվության բարձրացման կարիք ունի, քանի որ մեծ դերակատարություն ունի և հատուկ նշանակություն ունի օրենսդիր ոլորտում: Այդ մասին հայտարարել է Աժ նախագահ Սամվել Նիկոյանը ԵՄ խորհրդատվական խմբի սեմինարի բացմանը: «Ես գտնում եմ, ոի հարկավոր է սերտորեն համագործակցել ԵՄ հետ Հայաստանում քաղաքացիական հասարակության վերակառուցման առումով»,-ասել է Նիկոյանը: Նա հավելել է, որ սեմինարը լավ հնարավորություն է այդ թեմայով արդյունավետ քննարկում անցկացնելու համար:

Իր հերթին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Օննո Սիմոնսը նշե է, որ Հանրային խորհուրդը պետք է նորացնի գործելաոճը և դառնա քաղաքացիական հասարակության ճշմարիտ ներկայացուցիչը:

ՖՈՏՈՇԱՐՔ