17 փետրվարի 2012 - 14:55 AMT
Air Australia-ի 4000 ուղևորներ օդանավակայաններում են մնացել ընկերության սնանկության պատճառով

Air Australia ավիաընկերության 4000 ուղևորներ չեն կարողացել ժամանակին մեկնել փոխադրողի սնանկության պատճառով, գրում է The Guardian-ը: Ընկերության բոլոր չվերթները միջոցների բացակայության պատճառով չեղյալ են հայտարարվել:

Ընկերության ուղևորների զգալի մասը հայտնվել է թայլանդյան Պhուկետի և Հավայան կղզիների Հոնոլուլուի օդանավակայններում: Փոխադրողի լայներները չեն կարողացել լիցքավորվել, և թռիչքները դադարեցվել են: Կանխավ տոմսեր գնած ուղևորները կարող են փոխհատուցում ստանալ:

Այժմ լուծվում է ավիաընկերության մնացած ուղևորների փոխադրման հարցը: