Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսից (ՀԱԿ) Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանը հերքել է իր հասցեին ուղղված մեղադրանքներն այն առնչությամբ, որ ինքը ընտրությունների ժամանակ ընտրակաշառք է բաժանել: Նախ, որտեղի՞ց ինձ փող, որպեսզի ընտրակաշառք բաժանեմ: Եվ երկրորդը, իմ մարդկանց անմիջապես կձերբակալեին դրա համար»,- նշել է նա:
Ընդ որում, Սասուն Միքայելյանն ընդգծել է, որ ընտրություններում հաղթած թեկնածուն ՀՀԿ-ից լայնորեն կիրառել է ընտրակաշառքը:
Փետրվարի 12-ին տեղի ունեցած Հրազդանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ Արամ Դանիելյանը: Ըստ ԿԸՀ կայքի, նրա օգտին ձայն է տվել 13 049 մարդ: Ընդդիմադիր ՀԱԿ-ի թեկնածու, նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի օգտին քվեարկել է 11 506 մարդ:
Հարկ է նշել, որ ընտրությունների օրը Սասուն Միքայելյանի և Արամ Դանիելյանի շտաբերը հայտարարել են խախտումների մասին` պատասխանատվությունը բարդելով միմյանց վրա:
Իր հերթին ոստիկանության մամլո ծառայությունը հայտնում է, որ երկու հաղորդագրություն է ստացվել և այժմ ընթանում է քննություն: