Քիչ առաջ շինարարները նորից կրակ են վառել Մաշտոցի պուրակի ծառերի հարևանությամբ, ինչը զայրացրել է ցուցարարներին: Նրանք ոստիկաններից պահանջում են մարել ծառերի համար այդքան վնասակար կրակը: Ցուցարարների պնդմամբ, շինարարները թունավոր նյութեր են այրում:
Այս պահի դրությամբ իրավիճակը Մաշտոցի պողոտայի հարակից պուրակում կրկին թեժանում է: Ակտիվիստ-ցուցարարների թիվը հասել է մոտ 150-ի: Նրանցից մեկի՝ Հասմիկի պնդմամբ՝ ոստիկաններին քիչ առաջ ձեռնաշղթաներ ու մահակներ են բաժանել: