3 սեպտեմբերի 2003 - 23:01 AMT
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԿՄՆԱ ՈՐՊԵՍ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ, ԵԹԵ ԻՐ ՀԱՅՐԸ ՉԿԱՐՈՂԱՆԱ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Եթե Հեյդար Ալիեւի առողջական վիճակը թույլ չտա իրեն մասնակցել նախագահական ընտրություններին, ապա ես կմնամ «Ենի Ադրբեջան» կուսակցության կողմից միակ թեկնածուն: Այս մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի վարչապետ, նախագահի թեկնածու Իլհամ Ալիեւը` ընդգրկվելով սկսված ընտրարշավի մեջ: Միեւնույն ժամանակ նա հույս է հայտնել, որ իր հոր ինքնազգացողությունը կլավանա, եւ Ադրբեջանի ժողովուրդը նրան նորից նախագահ կընտրի: