17 փետրվարի 2012 - 18:09 AMT
Ֆրանկֆուրտյան ավիադիսպետչերների գործադուլի պատճառով չեղյալ են համարվել 300 չվերթներ

Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանում շուրջ 300 չվերթներ չեղյալ են հայտարարվել ավիադիսպետչերների գործադուլի պատճառով: Գործադուլավորները սպառնում են շարունակել գործադուլը նաև հաջորդ շաբաթ, եթե տնօրինությունը չկատարի նրանց պահանջները և կտրուկ չբարձրացնի աշխատավարձը: