18 փետրվարի 2012 - 13:25 AMT
Google նախագահը պլանավորում է 2012-ին վաճառել ընկերության 2,4 մլն բաժնետոմսեր

Google նախագահ և ընկերության նախկին գլխավոր տնօրեն Էրիկ Շմիդտը պլանավորում է մեկ տարվա ընթացքում վաճառել ընկերության շուրջ 1,5 մլրդ դոլար արժողությամբ 2,4 մլն բաժնետոմսեր: Այդ մասին տեղեկատվություն կա նյութերում, որոնք ուրբաթ օրն ուղարկվել են Արժեթղթերի և բորսաների դաշնային հանձնաժողով: